Последние новости

Պետական խորհրդանշաններ

ՎԱԽԸ ՈՐՊԵՍ ՊԱՏԺԻ ԳՈՐԾԻՔ

2019-04-13 13:04

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է աշխատանքից ազատել հազարավոր մարդկանց, միայն թե հասնի հարգանքի պետական խորհրդանշանների նկատմամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, ինչպես հաղորդում է Sputnik-ը։ «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,-գրել է նա։