Последние новости

Գիտության ֆինանսավորում

Հրայր Ազիզբեկյան․ Գիտությանը շատ մեծ հարված են հասցրել

2019-07-23 10:27
607

«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը հեղափոխությունից հետո դադարեցված է, անդամները դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սակայն որևէ լուծման տարբերակ չեն ստացել։ Հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն ասաց, որ իրենց ֆինանսավորել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, քանի որ հիմա հիմնադրամը լուծարման եզրին է, իրենք ֆինանսավորման այլ խողովակ չունեն։