Последние новости

Հայաստանի պետական պարտք

ԽՈՍՏՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻՆ ԳՈՒՄԱՐՈՒՄ ԵՆ ԴՐԱՄԱԿԱՆԸ

2021-02-10 19:18

Փաշինյանի կառավարությունը շարունակում է անամոթաբար իրեն վերագրել բնավ իրեն չպատկանող արժանիքները։ Օրերս Գորիսի քաղաքային վարչակազմը մերկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որը, տեղեկացնելով Շուռնուխ գյուղում 12 շենքերից բաղկացած նոր բնակելի թաղամասի կառուցման մեկնարկի մասին, «մոռացել» էր հայտնել մի կարևոր հանգամանք. շինարարությունը ֆինանսավորվում է բարերարների կողմից և իրականացվում բնավ ոչ պետբյուջեի հաշվին։ Պետբյուջեի, որը կառավարությունը հետպատերազմյան վերականգնման անհրաժեշտության պատրվակով շարունակում է բեռնել պարտքային նորանոր պարտավորություններով։