Սյունիքի մարզպետը` Շուռնուխի տների մասին
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի, այսպես ասած, վիճելի համարվող 12 տներից 11-ը հանձնվում է Ադրբեջանին, 1-ը մնում է հայկական կողմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ բնակիչներին ժամանակ է տրված մինչև հունվարի 5-ը։