Արտակ Բեգլարյանի մոտ քննարկվել է բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի շուրջ՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարների: