«Հրապարակ». «ՖԵՅՔԵՐԻ ԲԱՆԱԿԻՆ» ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։

Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների և պետական գերատեսչությունների աշխատակիցները։ Երևանի թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հրահանգ են իջեցրել՝ բանուգործը թողնել և աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանին փառաբանող կամ քննադատողներին սաստող «քոմենթներ» գրել։

Ավելին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «տաղանդաշատ քոմենթչիներին» անգամ արձակուրդ են տրամադրում, թույլատրում, որ տանը մնան ու միայն «քոմենթ» գրեն»:

News.am