2021-02-03 19:15
Լրատվական գործակալություններ
0
Էնթոնի Բլիքեն. ԱՄՆ-ն 5 տարով երկարաձգել է ՌՀԶ-3 պայմանագիրը Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ն հինգ տարով երկարաձգել էՌՀԶ-3 պայմանագիրը Ռուսաստանի հետ, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«ՌՀԶ պայմանագրի ընդլայնումը երաշխավորում է, որ մենք մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը ստուգելի սահմանափակումներ կունենանք ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների և ծանր ռմբակոծիչների համար»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախորդ ամիս հայտարարել էր, որ այն կձգտի երկարացնել զենքի վերահսկման մասին պայմանագիրը, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին: Դա սահմանափակում է Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին յուրաքանչյուր երկրի համար ոչ ավել, քան 1550 ռազմավարական միջուկային մարտագլխիկի տեղակայմամբ, տեղեկացնում է News.am-ը: