Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՍԱ ՎԱՆԴԱԼԻԶՄ Է, ՈՉ ԹԵ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

Ձախ կողմի նկարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն է՝ տեղադրված Իսրայելի Պետախտիկվա քաղաքում։ Աջ կողմի նկարում, Երևանի կենտրոնում տեղադրված՝ հայ և հրեա ժողովուրդների Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն է։

 Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՍԱ ՎԱՆԴԱԼԻԶՄ Է, ՈՉ ԹԵ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՍա վանդալիզմ է, աններելի ու անթույլատրելի արարք։ Եթե սրանց հեղինակներին թվում է, թե այս կերպ պետք է իրենց դժգոհությունը հայտնեն իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության դեմ՝ ուրեմն չարաչար սխալվում են։ Այլապես ասելիք ունեն նաև Վրաստանին, Ուկրաինային, ԱՄՆ-ին, Չեխիային և մի շարք այլ երկրների, որոնք աջակցել են Ադրբեջանին։

Այդպես չի կարելի։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր երկրում չկա իշխանություն։ Փոխարենը՝ հիմարների ու ապազգային դավաճանական կերպարների հավաքածու են, ովքեր չեն կարողանում մեր Ազգի շահերը պաշտպանել, և այս կերպ շարունակում են ջուր լցնել թշնամիների ջարաղացին։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ