2021-02-23 12:56
Լրատվական գործակալություններ
0
Երևանում ծաղիկներ դրեցին «Հավերժական կրակի» մոտ
Երևանում փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Մայր Հայաստան հուշարձանի մոտ տեղի ունեցավ Անմար կրակի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ տոնը խորհրդային ծագում ունի. փետրվարի 23-ը 1918 թվականին Վլադիմիր Լենինի կողմից Բանվորագյուղացիական կարմիր բանակի ստեղծման օրն է: Հայաստանում այն ոչ պաշտոնապես նշվում է ԽՍՀՄ զինված ուժերում ծառայած միջին և ավագ սերնդի մարդկանց կողմից, տեղեկացնում է News.am-ը: