Վարչապետի պաշտոնակատարը՝ թքած ունենալով բոլոր օրենքների վրա, բացահայտ քարոզչություն է իրականացնում

Վարչապետի պաշտոնակատարը՝ թքած ունենալով բոլոր գրված ու չգրված օրենքների վրա, բացահայտ քարոզչություն է իրականացնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 5165 կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«ՕՐԵՆՔԻ ԼԿՏԻ ԽԱԽՏՈՒՄ

Առանց հետևանքների։ Վարչապետի պաշտոնակատարը՝ թքած ունենալով բոլոր գրված ու չգրված օրենքների վրա, բացահայտ քարոզչություն է իրականացնում։ Քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին, իսկ իրեն օրենքի պահապան հռչակածը, օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր լծակները՝ քաղաքներով շրջում ու ուղիղ քարոզչություն է իրականացնում։ Նա, որը խախտում է իր իսկ երաշխավորության տակ գտնվող ՀՀ օրենքները ինչպե՞ս կարող է պահպանել այլոց իրավունքները։

Ու այսպես է վարվում ոչ միայն ինքը։

Միմյանց հիմնական մրցակից համարող երկու ուժերն էլ լուռումունջ թքած ունեն օրենքի վրա։

Լավ, էս երկրում էլ պետության ու օրինականության շահը ինչ-որ սուտասանի շահից գերադասող չկա՞։

Մենք կու՞յր ենք, խու՞լ, թե՞ համր։ Մենք պետություն ունե՞նք»,- գրել է նա, տեղեկացնում է News.am։