Ռոբերտ Քոչարյան. Գործող իշխանություններն աճ են ցույց տալիս երկու ցուցանիշով. գերեզմաններ եւ միգրացիա

Իշխանություններին կարելի է գնահատել մեկ ցուցանիշով, թե ինչ վիճակում նրանք ընդունեցին երկիրը եւ ինչ վիճակում է երկիրը գնում հաջորդ ընտրություններին: Այս մասին Ագարակում կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Արդյո՞ք տնտեսությունն աճում է, գործազրկություն, աղքատություն: Ինձ համար իշխանությունների ավտորիտարությունը, նույնիսկ, եթե ավտորիտար է, օրինակ, Սինգապուրը, որտեղ իշխանությունները երկար տարիներ ավտորիտար էին, կան նաեւ այլ օրինակներ, եւ երկրները հիանալի կերպով զարգացել են: Ինձ համար էկոնոմիկայի լավագույն ցուցանիշը կյանքի տեւողությունն է: Դա շատ բանի մասին է խոսում` կյանքի որակի, բժշկական ծառայությունների որակի եւ ամեն ինչի մասին: Իսկ մեզ մոտ վերջին տարիներին հետընթաց է: Այս իշխանություններն ունեն աճի ընդամենը երկու ցուցանիշ` գերեզմաններ եւ միգրացիա: Եթե ​​երկրում ամեն ինչ լավ լիներ, ես չէի մտածի վերադառնալու մասին»,- եզրափակեց Քոչարյանը:

News.am