«Հայաստան» դաշինք. Հայաստանում բացարձակ բեսպրեդել է տիրում

Մեր երկրում բացարձակ բեսպրեդել է տիրում, կեղծ մեղադրանքներով փորձում են ձերբակալել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հասցեին մեղադրանքները:

Նրա խոսքով՝ արշավ է սկսվել՝ ուղղված Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ:

«Դա ակնհայտ քաղաքական հետապնդում է: Մեր երկրում և՛ դատախազը, և՛ քննիչը, և՛ ոստիկանը մի մարդ են: Խոսքը վարչապետի աթոռը զբաղեցնողի մասին է:

Նրա կարծիքով՝ երկրում նոր ճգնաժամ կսկսվի:

«Եթե նրանք այսօր իշխանություն ունեն, ուժային կառույցները դեռ ոչինչ չեն նշանակում»,-նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք կպայքարեն իշխանության դեմ հնարավոր բոլոր միջոցներով: Նա վստահ է, որ գործող իշխանությունն ամեն դեպքում չի հասնի հաղթանակի ՝ չնայած բոլոր ապօրինի դրևսորումներին:

Նա նաև նշեց զբաղեցրած պաշտոններից պրոֆեսիոնալ զինվորականների հեռացման գործընթացը ինչպես Սյունիքում, այնպես էլ Տավուշում: Նա դա կապում է իրադարձությունների հետ, որոնք մոտ ապագայում տեղի կունենան: «Այդ բոլոր գործողությունները նպատակ ունեն մեր երկրում մի մարդու դիկտատուրա հաստատել»,-վստահ է Սաղաթելյանը:

Նա ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը կշարունակի պայքարը, տեղեկացնում է News.am: