Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է «Նոր ալիք 2021»-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանը ներկայացնող 23–ամյա երգիչ Սարո Գևորգյանը վստահ հաղթանակ է տարել Սոչիում կայացած «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթում։

 


Սարոն դարձել է առաջատարը մրցույթի առաջին իսկ օրից։ Մրցութային առաջին երկու օրերին նա կատարել է Beyonce-ի Listen և Արամ MP3-ի «Կուզես» ստեղծագործությունները։

Մրցութային երրորդ օրը նա կատարել է Դավիթ Բադալյանի կողմից հատուկ իր համար գրված ստեղծագործությունը։

Մրցութային երեք օրերի արդյունքում Սարոն վաստակել է 267 միավոր` 6 միավորով առաջ անցնելով Բուլղարիան ներկայացնող Դենիցա Կարասլավովից, ով զբաղեցրել է 2-րդ տեղը, տեղեկացնում է Newsarmenia.am։