«Հրապարակ». ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ աշնանն ու ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է նաև խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը. «Հայաստան» դաշինքում քննարկումների արդյունքում որոշել են, որ ՏԻՄ ընտրությունների համակարգման հարցը պետք է վստահել ՀՅԴ-ական ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին։

Դաշինքը նրան պատվիրակել է մարզային շրջայցեր կատարել, հանդիպել կուսակցական ակտիվի և համակիրների հետ, շոշափել տրամադրությունները։ Պարզ ասած՝ «ռազվեդկա» անել, որից հետո կքննարկեն ու որոշում կկայացնեն՝ որտեղ առաջադրվել և ում առաջադրել։

Դաշինքից տեղեկացանք, որ ՏԻՄ-երին մասնակցելու են ոչ թե ՀՅԴ-ի, այլ դաշինքի ցուցակներով։ Երկու օր առաջ Սաղաթելյանը եղել է Շիրակի մարզում, առաջիկա օրերին այլ մարզեր էլ կայցելի։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետի թեկնածուին, դեռևս որոշված չէ, չի բացառվում, որ դաշինքի Գյումրու շտաբի պատասխանատուներից մեկին առաջադրեն»։

Аysor.am