Արագածում առաջին ձյունն է եկել, Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գագիկ Սուրենյանի էջի հետևորդները բազմաթիվ հումորային մեկնաբանություններ են գրել։

 

         

Արագածում ձյուն է եկել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և զվարճալի տեսագրություն հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես է Սուրենյանը կանգնել ձյան տակ ու դողացնում։

«Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը»,–գրել է Սուրենյանը։

Նրա էջի հետևորդները, ինչպես միշտ, հումորային մեկնաբանություններ են գրել։

«Սառար, այ տղա, շոր հագի, յա։ Խաշի սեզոնը սկսվեց։ Սուրենյան ջան, դուք եք ձյան տակ, ես եմ մրսում։ Գուլպա ղրգե՞նք։ Ռետուզների սեզոնը համարենք բացված»,– գրել են նրանք, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշենք, որ օդի ջերմաստիճանը 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: