1 863 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 280 294

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 863-ով և դարձել 280 294: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 20 161 մարդ (+886), կատարվել է 1 874 598 թեստավորում (+19 360), առողջացել են վարակվածներից 253 146-ը (+935): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 754 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին ավելացել է մեկով և դարձել 1 233, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։