Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել երկրի պետական սահմանն ապօրինի հատելու համար։ Այս մասին հայտնում է «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը` Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոնապես մեղադրանք են առաջադրել:

Վրաստանում Սաակաշվիլիի` սահմանն ապօրինի հատելու գործով արդեն ձերբակալվել է երեք մարդ ՝ ի վարորդ Էլգուջա Ծոմայան, ինչպես նաև Փոթի նավահանգստի երկու աշխատակիցներ: Այսօր երկրի ՆԳՆ - ն հայտնել է գործով չորրորդ անձի ձերբակալության մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։