Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել հայտարարությամբ

«Ախուրյան» և «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում միասնաբար կձևավորեն տեղական իշխանություն:

Yerkir.am-ում հրապարակված է դաշինքների հայտարարության տեքստը.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ախուրյան համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին

2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, ի դեմս դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանի՝ մի կողմից, և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը՝ համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին։

«Ախուրյան» կուսակցությունների դաշինք, Արծրունի Իգիթյան

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք, Կարեն Արշակյան»:

Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են՝ Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերը:

News.am