Արման Թաթոյանը Ֆրանսիա է մեկնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձրաստիճան հանդիպումներ ու խորհրդակցություններ կանցկացնի Ֆրանսիայում։

«Ֆրանսիայում այս շաբաթ տեղի կունենան իմ բարձրաստիճան հանդիպումներն ու խորհրդակցությունները Ֆրանսիայի պետական մի շարք մարմիններում, Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների և Հայկական սփյուռքի կազմակերպությունների, հայ համայնքի հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Ըստ Թաթոյանի` այցի շրջանակում նախատեսված են նաև բարձրաստիճան քննարկումներ Եվրոպայի խորհրդում, տեղեկացնում է Sputnik Արմենիա: