Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մեծ մասը տղամարդիկ են

ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում COVID-19-ի դեմ իրականացված պատվաստումների պատկերն ըստ սեռի։

Դրանից պարզ է դառնում, որ մեր երկրում պատվաստվածների մեծ մասը տղամարդիկ են, ընդ որում՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեղաչափերի դեպքում:

Այսպես՝ առաջին դեղաչափով պատվաստված քաղաքացիների 54.1%-ը տղամարդիկ են, 45.9%-ը՝ կանայք, երկրորդ դեղաչափով պատվաստված քաղաքացիների 54.8%-ն են տղամարդիկ, 45.2%-ը՝ կանայք, տեղեկացնում է Sputnik Արմենիա: