240 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 341 058

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 240-ով և դարձել 341 058: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 477 մարդ (-310), կատարվել է 2 411 285 թեստավորում (+6 006), առողջացել են վարակվածներից 322 406-ը (+522): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 27 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 718 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1 457, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։