Հաագայի միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է կանխել ադրբեջանցիների դեմ ատելության հրահրումը

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանից պահանջել է միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, ասել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։

«Հայաստանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրում, այդ թվում՝ իր տարածքում գտնվող կազմակերպությունների և անհատների կողմից», - ասել է դատավորը՝ հրապարակելով Երևանի դեմ Բաքվի հայցի վերաբերյալ որոշումը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։

Սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:

Այնուհետև Ադրբեջանն էր հայց ներկայացրել Հայաստանի դեմ Միջազգային դատարան` Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգված խախտումների հիմքով, տեղեկացնում է Aysor.am։