Պուտին․ Ռուսաստանի տնտեսությունն ավելի պատրաստ եղավ համավարակի շոկերին, քան մյուս երկրներինը

Ռուսաստանի տնտեսությունը համավարակի պայմաններում ավելի մոբիլիզացված և պատրաստ եղավ շոկերի նկատմամբ, քան շատ այլ պետություններում: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին կայացած մեծ մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր տնտեսությունը, դեմ առնելով կորոնավիրուսային վարակի մարտահրավերներին, այդ պատճառով անհրաժեշտ, հարկադրական սահմանափակումներին տնտեսության բնագավառում, այո նաև սոցիալական ոլորտում, այնուամենայնիվ եղավ ավելի մոբիլիզացված և պատրաստ այդ շոկերին, քան աշխարհի շատ ուրիշ զարգացած տնտեսություններ»,- ասել Է պետության ղեկավարը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում պատրաստ Է ավելի մանրամասնորեն խոսել այդ մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: