Մակրոն. ԵՄ երկրները պետք է միասին աշխատեն կայունության և անվտանգության նոր համաձայնագրի շուրջ

Եվրամիության երկրները պետք է միասին աշխատեն կայունության և անվտանգության նոր համաձայնագրի շուրջ, որի շուրջ նրանք կարող են հետագայում բանակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։

Հղում անելով մայրցամաքում «ապակայունացման ջանքերին»՝ Մակրոնը, ելույթ ունենալով ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահությանն ընդառաջ, ասել է, որ Եվրոպան ցանկանում է «քաղաքական պատասխան գտնել ուկրաինական հակամարտությանը»։

«Մեր մայրցամաքի անվտանգությունն անքակտելի է»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է որոշի իր անվտանգության չափանիշները։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է «այն վիճակում լինի, որպեսզի վստահ լինի, որ իրեն կարող են հարգել»։

Մակրոնը նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է վերանայի իր հարաբերությունները Արևմտյան Բալկանների հետ և առաջարկի նրանց դաշինքին միանալու «անկեղծ» հեռանկարներ, տեղեկացնում է News.am։