ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մարտի 7-ին` ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող։ Նրանցից մեկը` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն հայտնում է, որ վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։