Ջհանգիրյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի պաշտոնից «առողջական խնդիրների պատճառով»

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Ջհանգիրյանը պաշտոնից հրաժարվել է առողջական խնդիրների պատճառով։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հունիսի 27-ին ԱԺ-ում հայտնել էր, որ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու։

Sputnik Արմենիա