Գերմանիան արգելափակում է Ուկրաինային ԵՄ-ի 9 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը
Ավելի քան մեկ ամիսով Գերմանիան արգելափակում է Ուկրաինային ԵՄ-ի 9 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը, հայտնում է Corriere della Sera-ի իտալական հրատարակությունը:
«Կիևում և Բրյուսելում հաստատված փակուղին կարող է լինել այն պատճառներից մեկը, որը երեկ դրդեց Վոլոդիմիր Զելենսկիին հանկարծակի և բավականին դաժանորեն հեռացնել Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկին։ Սակայն Ուկրաինայի նախագահի նյադային լինելու մեկ այլ պատճառ ևս կա՝ կասկածը, որ Բեռլինը պատրաստվում է խախտել Մոսկվայի դեմ որոշ պատժամիջոցներ՝ «Հյուսիսային հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումը վերականգնելու նպատակով», - նշել է թերթը։
Երկու խնդիրներն էլ մի քանի օր է ինչ անհանգստացնում են Ուկրաինայի կառավարությանը, սակայն լուծումը դեռ չի երևում, գրել են իտալական լրատվամիջոցները։
Նշվում է, որ վերոնշյալ նախագիծը Կիևին տրամադրում է վարկեր 25 տարվա մարմամբ և գործնականում առանց տոկոսների՝ շնորհիվ այն միջոցների, որոնք հանձնաժողովն ինքը կհավաքի՝ շուկայի համար եվրոպական պետությունների կողմից երաշխավորված պարտքային պարտավորություններ թողարկելով։ Բայց Գերմանիան՝ եվրապարտատոմսերի այս ձևի երաշխավորներից ամենամեծն ու ամուրը, դեմ է դրան։
«Գերմանիայի ֆինանսների նախարար, լիբերալ Քրիստիան Լինդներին դուր չի գալիս այն փաստը, որ Բրյուսելը դիմում է եվրոպական պարտքին՝ Ուկրաինայի հետհամաճարակային ճգնաժամի պայմաններում։ Առայժմ հաստատվել է միայն առաջին միլիարդ դոլարի տրանշը, որից միջոցներ պետք է վճարվեն Կիևին մինչև հուլիս։ Միևնույն ժամանակ, ժամանակն անցնում է, Կիևն ասում է, որ իրեն ամսական 5 միլիարդ դոլարի օգնություն է պետք, և ենթադրություններ կան, որ Ուկրաինան սեպտեմբերին 900 միլիոն եվրո արտաքին պարտքի մարման դեֆոլտի կկատարի:
News.am