ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել պայթյունից զոհվածների ընտանիքներին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդագրություն էր ստացվել, որ Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3, և վիրավորվել ավելի քան 60 մարդ։

News.am