Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Խոր մտահոգութեամբ և ցաւով ականատես եղայ Երևանի «Սուրմալու» առևտուրի կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի տարածած հայտարարությունում:

«Խոր մտահոգութեամբ և ցաւով ականատես եղայ Երևանի «Սուրմալու» առևտուրի կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին։ Կը ցաւակցիմ Հայաստանի մեր ժողովուրդի զաւակներուն։ Թող Աստուած զոհերուն հոգիները լուսաւորէ, մխիթարութիւն պարգևէ անոնց ընտանիքներուն և շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներուն։

Աստուած ամուր ու հաստատ պահէ մեր Հայրենիքը և հեռու՝ ամէն տեսակ չարէ ու չարիքէ»։

News.am