«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի փլատակների տակից դուրս է բերվել 10 տուժած, զոհերի ընդհանուր թիվը 6 է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի փլատակների տակից դուրս է բերվել 6-րդ զոհի մարմինը: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Զոհերի անուններ են Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1 Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ

2 Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ

3 Մարատ Շահբազյան

4 Սիրարփի Խաչատրյան

5 Մարիամ Խաչատրյան

6 Հարութ Գարաքյան

7 Գագիկ Կարապետյան

8 Արտավազդ Հայրապետյան

9 Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ

10 Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ

11 Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ

12 Վանիկ Ամիրխանյան

13 Անահիտ Խալաթյան

14 Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ

15 Արամ Հարությունյան

16 Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Օգոստոսի 14-ին ժամը 13:23-ի սահմաններում ուժեղ պայթյուն է որոտացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, ինչից հետո հրդեհ է բռկվել: Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Newsarmenia.am