«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել

Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Օդանավակայանում և կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր և վաղը մեկնումներ և ժամանումներ նախատեսված չեն»,- նշեց Կոստանյանը։