ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ թուլացնել լարվածությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին ու Բաքվին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և առավելագույն զսպվածություն ցուցաբերել, ճեպազրույցի ժամանակ ասել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և առավելագույն զսպվածություն ցուցաբերել»,–ասել Է Դյուժարիկը:

Sputnik Արմենիա