Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Իրանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ լքել երկիրը։

«Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, հորդորում ենք հնարավորինս շուտ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական կալանավորման ռիսկերը»,-ասվում է հաղորդարգության մեջ։

Նախարարությունը նշել է, որ Իրանում գտնվող ֆրանսիացիները կալանավորման և անարդար դատավորության ռիսկի են ենթարկվում։

«Այս համատեքստում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան հնարավորությունները՝ ապահովելու իր քաղաքացիների պաշտպանությունը, խիստ սահմանափակ են»,-նշվում է հաղորդագրության մեջ։

News.am