Աբրահամյան․ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Նշեմ, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հաստատել է Ադրբեջանի կողմից 10 հայ զինծառայողների մարմինների փոխանցումը։

Սա նաև նշանակում է, որ վերջին ագրեսիայի հետևանքով, այս պահի դրությամբ, դեռ 18 անհետ կորած զինծառայող ունենք։

Մի կողմից ունենք 2 հարյուրից ավել զոհված հայրենակից, հսկայական տարածքային կորուստներ, 2 տասնյակ անհետ կորած զինծառայողներ, մյուս կողմից՝ ցինիզմով, հրճվանքով ստեղծված իրավիճակի մասին խոսող, բարոյականության սահմանները վաղուց հատած իշխանություն»,- գրել է նա։

News.am