Սպիտակ տուն․ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ կռիվ չի փնտրում, բանակցային լուծում է ուզում Ուկրաինայում

ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հակամարտություն չի փնտրում և շատ է ուզում, որուկրաինական ճգնաժամին բանակցային լուծում տրվի։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահի նպատակները հենց սկզբից պարզ էին.. Մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք ուզում` դա առաջնահերթ» - ասել է Քիրբին:

Մնացած խնդիրներից նա թվարկել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդումը և օգնությունն Ուկրաինային, որպեսզի կարողանան առավել շահեկան դիրքումհասնել հակամարտության կարգավորման բանակցություններին։

«Որ նրանք հաջողեն մարտի դաշտում, երբ այդ պատերազմը բանակցային լուծման գա։ Նախագահը շատ է ուզում տեսնել, որ գործը դրան կհասնի», - ասել Է Քիրբին։

Նա կրկնել է, որ ԱՄՆ- ն Ռուսաստանում իշխանափոխության չի ձգտում։ Սպիտակ տան ներկայացուցիչն ավելացրել է, որ ռուս ժողովրդի իրավունքն է որոշել՝ ով է իրեն ղեկավարում։

Sputnik Արմենիա