Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում այս պահին ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությւոնը։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտևղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Sputnik Արմենիա