Քիրբի․ ԱՄՆ-ն չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ և դեմ է ՌԴ-ի տարածքին հարվածելուն

ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից և դեմ է Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի տարածքին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն դեմ, որ Ուկրաինան հարվածի Ռուսաստանի տարածքին:

Քիրբին նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունն արդեն իսկ սրվել է։

Մայիսի 30-ի առավոտյան հայտնի է դարձել Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին։ Վերջին տվյալներով` մայրաքաղաքում երեք շենք է վնասվել։ Մոսկվայի մարզում միջադեպեր են գրանցվել նաև Կրասնոգորսկի Իլյինսկի մայրուղուց 500 մետր հեռավորության վրա և Օդինցովո քաղաքային շրջանում։

Sputnik Արմենիա