Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ՌԴ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Արցախի հայաթափումից անմիջապես հետո ՌԴ-Թուրքիա և ՌԴ-Ադրբեջան ռազմավարական գործընկերային հարաբերությունները բոլոր ուղղություններով կտրուկ ու վերընթաց աճ են արձանագրում։

Կողմերն ամենաբարձր մակարդակով միմյանց սրտագին ողջույններ են հղում, կնքվում են նորանոր պայմանագրեր ու համաձայնագրեր, անցկացվում են զանազան միջոցառումներ, կլոր սեղաններ, սեմինարներ...

Սա կարևոր ցուցիչ է՝ հասկանալու համար, թե Արցախում ինչն ինչպես է կատարվել և թե Հայաստանի Հանրապետության շուրջ ինչն ինչպես կարող է զարգանալ։ Մանավանդ, որ Հայաստանի և հայության հասցեին այս երեք անմեկին բարեկամներն ամեն օր լուտանք ու սպառնալիքներ են հնչեցնում՝ յուրաքանչյուրն իրեն հատուկ ձևով ու բառապաշարով։ Եվ որքան էլ մեզ փորձում են համոզել, որ ՌԴ պարագայում պատճառն իբր Փաշինյանն է, դա ամենևին այդպես չէ. ՌԴ-Թուրքիա և ՌԴ-Ադրբեջան սիրավեպը մեկ խազ անգամ պայմանավորված չէ այդ խամաճիկ կոլաբորացիոնիստի գործոնով։

Թշնամուս բարեկամը չի կարող իմ բարեկամը (առավել ևս՝ դաշնակիցը) լինել։ Սա անհերքելի ճշմարտություն է։ Մնացածը հեքիաթների ժանրից է։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ