Ալեքսեյ ԼԵՈՆԿՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՀԱՍՏԱՏՎԵԼ
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և Հայաստան վերադառնալուց հետո նրա արած հայտարարությունները, թե ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն չեն օգնի Հայաստանին:
«Փաշինյանի վարքագծի երկակիությունը կայանում է նրանում, որ Արևմուտքը դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել Հայաստանի հարցում։ Դա պայմանավորված է նրանով, որ այժմ Արևմուտքը երկու խնդիր ունի։ Առաջինը Ուկրաինան է, իսկ երկրորդը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Եվ նրանց պետք չէ Հայաստան անունով մի խնդիր էլ ավելացնել, թեև ռազմավարական ծրագրում Հայաստանի վրա որոշակի խաղադրույք կար։ Եթե Արևմուտքը չաջակցի, ապա մենակ կմնա, ընդ որում՝ հեռուն ուղարկելով Ռուսաստանին, ինչի մասին պարբերաբար խոսում է Փաշինյանը, ՀԱՊԿ-ից դուրս գալու, բարեկամության պայմանագիրը խզելու և ընդհանրապես ռուս սահմանապահներին ու Գյումրիի ռազմակայանին խնդրելու են դուրս գալ։ Այս ամենին նա վերջնականապես «այո» չի ասում, բայց միևնույն ժամանակ անվերապահ «ոչ» էլ չի ասում։
Այս տատանվող դիրքը խոսում է այն մասին, որ նա չունի ինքնուրույն դիրքորոշում։ Այն ամբողջովին կախված է նրանցից, որոնք ընդհանրապես պատվիրել են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2018 թվականից ի վեր, այն բանից հետո, երբ Փաշինյանին իշխանության բերեցին նրա կուրատորները և նրան սատարողները, երբ նա սկսեց Հայաստանը Ռուսաստանից աստիճանաբար պոկելու այդ քաղաքականությունը»,- կարծում է Լեոնկովը։
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ արևմտյան երկրները դեռևս հստակ «ճանապարհային քարտեզ» չեն մշակել տարածաշրջանի վերաբերյալ, և Փաշինյանի պահվածքն իր հերթին արտացոլում է այդ անորոշությունը:
«Հիմա Արևմուտքը տատանվում է և չի կարող հստակ ցուցումներ տալ, թե ինչ անել, հատկապես եվրոպացիները, որոնք ամբողջովին կախված են նրանից, թե ինչ կասեն ամերիկացիները կամ բրիտանացիները: Նույնիսկ ֆրանսիացիները, որոնք որոշ հարցերում աջակցում էին Հայաստանի դիրքորոշմանը, նույնպես չեն խոսում։ Խոսքերով նրանք շատ բան են ասում, իսկ գործանականում ոչինչ չի լինում: Խոսքը խոսք, բայց պետք են կոնկրետ քայլեր։ Փաշինյանի տատանումները խոսում են այն մասին, որ քանի դեռ հրահանգները, որոնք կհանգեցնեին կոնկրետ քայլերի, ամենայն հավանականությամբ չկա և չի հաստատվել», — եզրափակել է Ալեքսեյ Լեոնկովը։