Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ

Արցախցիների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտագաղթելու հակված 35%-ի մեծամասնությունը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է Ռուսաստանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա նաեւ նշել է. «Մեկ այլ կարևոր հանգամանք՝ հարցվածների ուղիղ կեսը դժգոհ է իր ապրելու պայմաններից, և կարծում եմ, որ դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ դժոգոհություն է, և դա արտագաղթի մտքին հանգեցնող հիմնական գործոնն է։

Այս թվերի հետևում մարդիկ են՝ հայրենիքում ապրելու ցանկության ու ճարահատ արտագաղթելու երկընտրանքի միջև»։

News.am