ԱՄՆ կոնգրեսականն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը Ադրբեջանի 44 պաշտոնյաների նկատմամբ նախագիծ է ներկայացրել։ Այդ մասին նա տեղեկացրել է X–ի իր միկրոբլոգում։

«Քիչ առաջ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին նախագիծ եմ ներկայացրել, որով առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյաների նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,– գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ–ն պետք է ամուր դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում։

Sputnik Արմենիա