Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի

31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ ականազերծման աշխատանքներ են իրականացվում, այդ պատճառով փակվել են ճանապարհները:

Նշենք, որ ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում Կիրանցում, ոստիկանությունն առավոտից փակել է Իջևանից Կիրանց տանող ճանապարհը՝ արգելելով նաև լրագրողների մուտքը գյուղ: