ԱԱԾ-ն դիմել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Այս մասին ասված է ԱԱԾ–ի հայտարարությունում։

«Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,– շեշտել է ԱԱԾ–ն։

Sputnik Արմենիա