Երևանում մեկնարկեց «Անմահ գնդի» քայլերթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ակցիայի մեկնարկից առաջ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստի կարգին։

 

Երևանում մեկնարկեց Հաղթանակի օրվան նվիրված «Անմահ գնդի» քայլերթը։

Մասնակիցները Սուրբ Խաչ եկեղեցուն հարող տարածքից երթով շարժվում են դեպի Հաղթանակի զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիր։

Մինչ ակցիայի մեկնարկը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը եկեղեցում ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստի կարգին։

Ակցիայի մասնակիցները 100–մետրանոց Գեորգիևյան ժապավեն են տանում Հաղթանակի զբոսայգի։

Միջոցառումը կազմակերպել է «Անմահ գունդ արտերկրում» պատմամշակութային հասարակական կառույցը:

Sputnik Արմենիա