Բագրատ Սրբազանն այսօր սպիտակ հանդերձանքով է. երիտասարդների հագին զոհվածների նկարներով շապիկներ են

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր երթի մասնակիցների մոտ է եկել սպիտակ հանդերձանքով: Այստեղ են նաև ճերմակ շապիկներով ու զոհված տղաների լուսանկարներով երիտասարդներ:

Սրբազանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Եռատոնի կապակցությամբ, որը գողացվել է մեզանից, և այդ պատճառով է, որ մենք գտնվում ենք դրսում: Երկրորդը, մեր տղաների նկարներով շապիկները, որ հագել եք, պետք է շատ պատվով լինեն, իմիջիայլոց չպետք է լինեն, վրայից որևէ այլ գույն չպետք է լինի: Խնդրում եմ՝ պիջակները հանեք: Այդ շապիկը կրելուց մարդը պետք է զգա, որ ինքը չէ, որ ներկա է, այլ մեր հերոս զավակն է ներկա, իրենք են մեզ առաջնորդում»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանը կոչ արեց բոլորին լինել կարգապահ, ինքնագործունեության չդիմել. «Խստորեն հետևում եք բոլոր թելադրանքներին, որոնք կլինեն ճանապարհին, ովքեր գոռացին, ճչացին, կանչեցին, իմացեք, որ նրանք մեզնից չեն ուղղակի: Մեր երթը շատ լուռ է, շատ հաստատ, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ հայրենիքով և շատ հաղթանակով: Բարի երթ, Աստված օևրհնի բոլորին»:

Սրբազանը ներկաների հետ միասին հնչեցրեց տերունական աղոթքը և դրանով սկսվեց երթը թեմի Երևան:

Նշվեց, որ մեքենաներով կգնան մինչև «Շանգրի լա» խաղատան մոտ, որտեղից արդեն ոտքով կմտնեն Երևան:

News.am