Բագրատ Սրբազանը Փաշինյանին 1 ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը` նշելով, որ առաջին անգամ է տալիս Փաշինյանի անունը:

 

«Պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել և քննարկել բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևի իշխանություն չունեք: և ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից: Ինչպես ասում են Շամշադինում, ժողովուրդ ջան, The show must go on:

Երկրորդ, մեր այս հրաշք ժողովուրդը, իմ ժողովուրդը Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի ժողովուրդը, որոնք հայրենիք են ազատագրել, հայրենիք են պահել, փաստեցին ասելով, որ ոգին հաղթել է դուխին, մենք այսօր փաստում ենք, որ եռագույնը հաղթել է սև ու սպիտակին: և շատ շուտով պիտի հռչակենք, որ հոգևոր Հաաստանը հաղթելու է թազա Հայաստանին և ծնվելու է նոր Հայաստանը` նոր տեսիքներով,նոր շքերթով, նոր հաղթարշավով»,- հայտարարեց նա։

Հրապարակում հավաքվածները Սրբազանի խոսքից հետո վանկարակեցին «Նիկոլ, դավաճան» և «Հեռացիր», «Հայ, հայրենիք, Հայաստանու Աստված»:

News.am