ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍՆԱՆԿ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կասեցրել է վարկի տրամադրումը հայկական «Սպայկա» ընկերությանը, հայտարարեց հինգշաբթի օրը Կոնակովոյում (Ռուսաստան) ԵԱԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հայ լրագրողներին։

Ինչպես հաղորդում է ԱՌԿԱ-ն, Բելյանինովը պարզաբանել է, որ «Սպայկա»-ի նկատմամբ պահանջներ են ներկայացվել հարկերից խուսափելու մասով։ «Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն կասեցրել ենք ֆինանսավորումը։ Մենք չենք կարող կտրուկ փող հատկացնել, եթե խոսքը հնարավոր սնանկության մասին է»,- բացատրել է ԵԱԶԲ ղեկավարը։

Բայց անհնար է լռել. «Սպայկա»-ի ղեկավարը, լինելով դեռ ազատության մեջ, նախազգուշացնում էր ընկերության շուրջ ծավալվող հարկային-քրեական պատմության այդպիսի հետևանքների մասին։ Ասենք, առանց այդ նախազգուշացումների էլ պարզ էր, որ ստեղծված իրավիճակում «Սպայկա»-ի գործընկերները, որի հեղինակությանը թերևս ջախջախիչ հարված հասցվեց, կվերանայեն համագործակցության սկզբունքները։ Հենց դա էլ, ըստ էության, տեղի ունեցավ։ Սակայն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան այն է, որ ընկերությունը զրկվեց վարկից, որքան այն, որ առանցքային գործընկերներից մեկն արդեն այսօր համարում է նրան (ընկերությանը) հավանական սնանկ։ Բնականաբար, այդ կարծիքը չեն կարող անտեսել «Սպայկա»-ի մյուս գործընկերները որոնք նույնպես կնախընտրեն գործ չունենալ նրա հետ։ Ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու։ Իսկ դա նշանակում է, որ իրական սնանկացումից առայժմ դեռ հավանական սնանկին կարող է փրկել ուղղակի իմաստով միայն հրաշքը։

Թեպետ, ակնհայտ է, որ հավանական սնանկների կատեգորիային նոր Հայաստանում կարելի է դասել խոշոր բիզնեսի սուբյեկտների մեծամասնությանը։ Քանզի որոշակի պահից ի վեր իշխանություններն այն աստիճան են տարվել կոռուպցիոն դրսևորումների և հարկային խախտումների որոնումներով, որ դադարել են մտորել այս կամ այն ընկերությունների վրա իրենց կոպիտ հարձակումների հետևանքների մասին։ Այո, հարկային պարտաճանաչություն դրսևորելն անհրաժեշտ է, այո, հարկային պարտավորություններից խուսափողներին պատասխանատվության ենթարկել պետք է։ Բայց ոչ կռանամուրճը ձեռքին հարձակվել պատկառելի ընկերությունների իմիջի և գործարար հեղինակության վրա։

ԴեռԵՎս անցած տարվա աշնանը ԵԱԶԲ նախագահ Անդրեյ Բելյանինովը հայտարարեց, որ բանկը մտադիր է ավելացնել ներդրումների ծավալները Հայաստանում։ Նրա խոսքերով, առայժմ ԵԱԶԲ-ի ներդրումների այդ ծավալը կազմում է 60 մլն դոլար, սակայն ծրագրվում է ներդնել ևս 230 միլիոն։ ԵԱԶԲ նախագահը նշեց նաև այն ուղղությունները, որտեղ կարվեն ներդրումները։ Մասնավորապես, խոսքը փոքր ու միջին բիզնեսի, էներգետիկայի ոլորտի, գյուղատնտեսության Սպայկա» ընկերության հետ համագործակցության միջոցով), հեռահաղորդակցման բնագավառի (Ucom-ի հետ համագործակցության միջոցով) մասին էր։ Նկատենք, որ այն պահի դրությամբ, ասենք՝ թերևս տվյալ պահի դրությամբ նույնպես, դա խոշորագույն, կոնկրետ և իրական ներդրումային ծրագիրն է հետհեղափոխական Հայաստանում։ ԲայցԴրա մի մասը Սպայկա»-ի գծով) արդեն կասեցված է։ Ինչ վերաբերվում է ներդրողական այլ ուղղություններին, ապա «Սպայկա»-ի հետ կապված պատմությունը, որը ծաղկուն ձեռնարկությունից մի քանի օրում վերածվեց հավանական սնանկի, պարզապես չի կարող մտավախություն չպատճառել բանկի ղեկավարությանը։ Համենայն դեպս վտանգ կա ներդրումներ անելու ընկերություններում, որոնց վաղը կարող են ներկայացվել աստղաբաշխական գումարների հարկային պահանջներ։

Մինչդեռ ակնհայտ է, որ այսօր Հայաստանում համանման վտանգներ կարող է տեսնել ցանկացած հնարավոր խոշոր ներդրող։ Եվ այս իրավիճակում ներդրումային բարենպաստ կլիմայի մասին խոսելը պարզապես անհեթեթ է։ ԵԱԶԲ-ի կողմից «Սպայկա»-ի վարկավորման կասեցումը լոկ բնորոշում է երկրում տիրող ընդհանուր իրավիճակն ու տխուր միտումները։ Ավա՜ղ, իշխանությունը ոչ այն է չի գիտակցում, ոչ այն է չի ցանկանում գիտակցել, որ խոշոր կապիտալի և բիզնեսի հետ հարաբերություններում նրբանկատություն դրսևորելը երկրում ներդրումային լավ կլիմայի թեև անբավարար, բայց անհրաժեշտ պայմանն է։ Եվ քանի դեռ չկա այդ գիտակցումը, հավանական սնանկ կլինի երկրի ողջ տնտեսությունը

Основная тема:
Теги: