ԱՌԱՋԱՐԿ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՑ. ԽԱՂԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՏԱԼԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻ 250 ՏՈՄՍ

Ամերիաբանկը, Visa վճարային համակարգի աջակցությամբ, հանդես է գալիս հատուկ առաջարկով:

Միայն Ամերիաբանկի քարտապանները հունիսի 13-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ Visa Classic և Visa Gold վճարային քարտերով կատարելով նվազագույնը 15 անկանխիկ** վճարում, յուրաքանչյուրը՝ առնվազն 10,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, հնարավորություն կստանան մասնակցելու Բանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և շահելու սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմսերից մեկը` յուրաքանչյուրը նախատեսված 2 անձի համար: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Խաղարկությանը հաղթող կճանաչվեն այն 250 մասնակիցները, ում անուններն առաջինը դուրս կբերվեն վիճակահանության արկղից:

Վիճակահանությանը մասնակցող Ամերիաբանկի քարտապանները նախապես կտեղեկացվեն իրենց մասնակցության և վիճակահանության մասնակցության իրենց հերթական համարի մասին Բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով: Վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հերթական համարները կհրապարակվեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգոստոսի 26-ին, բացի այդ, հաղթողներն անհատապես կտեղեկացվեն նաև Բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով:

Խաղարկության վերաբերյալ պարբերական թարմացումներին կներկայացվեն Ամերիաբանկի Facebook-յան պաշտոնական էջում:

Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 26-ին` ժամը 15:00-ին, Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Основная тема:
Теги: