Հայ զինվորականի պատվին
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի հրամանատարությունը իր նոր ռազմական նավը (Arleigh Burke-class guided missile destroyer) կանվանի հայկական ծագումով ամերիկացի հայտնի զինվորական Փոլ Իգնաթիուսի (Իգնաթոսյան) պատվին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Աղբյուրի համաձայն՝ նավի անվան պաշտոնական շնորհումը տեղի կունենան հուլիսի 27-ին Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստում:
ԱՄՆ ի Ռազմածովային ուժերի քարտուղար Ռիչարդ Սփենսերի խոսքով՝ նոր ռազմական նավը կընդլայնի օդային, ստորջրյա, վերջրյա, հակահրթիռային պաշտպանության և հարվածող ուժի հնարավորությունները:
Նշենք, որ Փոլ Ռոբերտ Իգնաթիուսը ծնվել է Գլենդեյլ քաղաքում, հայ գաղթականներ Հովսեփ և Էլիզա Իգնաթոսյանների ընտանիքում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա որպես կամավոր զորագրվել է բանակ: 1964-ից մինչև 1967 թվականը Իգնաթիուսը զբաղեցրել է պաշտպանության քարտուղարի նյութատեխնիկական ապահովման և սարքավորումների հարցերով տեղակալի պաշտոնը:
1967 թվականին նախագահ Լինդոն Ջոնսի ժամանակ նա դարձել է ԱՄՆ ՌԾՈՒ քարտուղար և մինչև 1969 թվականը զբաղեցրել այդ պաշտոնը, տեղեկացնում է NEWS.am-ը: