ՀԿԵ-Ն ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով:
2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով:
Ոչնչացնել հայ-ռուսական ամեն ինչ, հայտարարել, որ հայ-ռուսական ժառանգությունից ավելի կարևոր են հայ-թյուրքական առնչությունները, և միաժամանակ հույս ունենալ պահել ԽՍՀՄ տարիների Հայաստանի սահմանները գիտակցված դավաճանություն են։
Ֆրանսիայի զինվորական նախարարի թվիթերյան գրառումից իմանում ենք, որ ՀՀ դե-ֆակտո կառավարության ստորագրած բարաթի համաձայն՝ Ֆրանսիային իրավունք է տրվել Հայաստանի ցամաքային և օդային զինված ուժերի աուդիտ (!) իրականացնելու։
Տաշիր ընկերությունների խմբում ընդգրկված «Տաշիր ՄԵԴԻԿԱ» ներդրումային ընկերությունը հանդես է եկել որպես «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու – Հարմինույա – Արմինա» ցուցահանդեսի գործընկեր։ Ցուցահանդեսը կանցկացվի Մոսկվայում, 2024 թվականի հոկտեմբերի 31-ից հունվարի 28-ը, Ա․Ս․Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում։
Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ. «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ) և «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ): Ավելի վաղ 2023թ.-ի արդյունքներով Euromoney ամսագիրը երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչել է լավագույն բանկը Հայաստանում: «Euromoney Awards for Excellence» մրցույթն անց է կացվում ամեն տարի, և դրա արդյունքներով միջազգային հեղինակավոր փորձագետներն ընտրում են տարբեր անվանակարգերում լավագույններին աշխարհի 100 երկրներից:
ԵԱԶԲ–ի՝ դոլարով եռամյա պարտատոմսերի դեբյուտային թողարկումը ցուցակում է անցել և հոկտեմբերի 26-ից ընդգրկվել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) Abond պարտատոմսերի հիմնական ցուցակում, հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա» խաղարկությունները, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: Երկու արշավների շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջև խաղարկեց ընդհանուր 91 նվեր քարտ` մինչև 1.500.000 դրամ արժողությամբ:
Գտա դեռ օգոստոսի 29-ի գրառումս (այսինքն, դեռ մինչև ադրբեջանական ներխուժումը), որում ֆիքսել էի, որ նիկոլաթուրքական վարչակարգը արցախցիների քաղաքացիության հարցով ինչ-որ խաղիկներ է տալիս...
Մի խումբ գիտնականներ և հասարակական գործիչներ հայտարարություն են նախաձեռնել Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների մասին։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը. Այն բաց է ստորագրության համար։
Ֆրանսիական առանցային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում: Կայաններում արտադրված էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա ու Եվրոպա: